ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր

Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր
22.09.2023 | 13:30

Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև ուղերձը՝ տատանվողներին, պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին։

Ձևավորվում է լավ հրապարակ ու բավականին լավ հարթակ, և կան քայլեր, որոնք այս պահին նրանց համար կարևոր են.

1. Հարթակը և հրապարակը չպետք է խուսափեն ամենասուր հարցից, որը ամպի պես կախված է և կա բոլորի մտքում։ Մենք հարցեր ունենք Ռուսաստանին. Արցախի վրա հարձակումը տեղի է ունեցել ռուսական պատասխանատվության գոտում։ Մենք Ռուսաստանից պարզաբանումներ ենք պահանջում։Անգամ հաշվի առնելով առանձին տեղերից հասնող լուրերը, թե խաղաղապահները տարբեր դիրքերում կռվել են մեր տղաների հետ կողք-կողքի, տվել են մեծաքանակ զոհեր, որոնց մասին այս պահին չեն խոսում, մենք հարցեր ունենք ռուսական պետությանը։ Մոսկվայից հնչող ձևակերպումները կիսաճշմարտություն են։ Եվ եթե մենք ուզում ենք (իսկ մենք ուզում ենք) ՌԴ-ի հետ վերականգնել փոխվստահության վրա դաշնակցային հարաբերությունները, ապա մենք պետք է բարձրացնենք հարցը ու պահանջեք պատասխան։ Մենք չենք կարող ձևացնել, թե հարցեր չկան։ Այս քայլը կստիպի դրսից հարգել թե´ հարթակը, թե´ հրապարակը։ Հնարավոր չէ 100 հազարների բերել հրապարակ, եթե չես խոսում նրանց տանջող ամենասուր հարցից։

2. Նույն տրամաբանությամբ մենք հարցեր ունենք հավաքական Արևմուտքին, որի կոչերի տակ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը։ Շատ կարևոր է ֆիքսել, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը պարտք են հայ ժողովրդին, սա միջազգային հարաբերություններում շատ կարևոր ու ռացիոնալ խնդիր է, որը շատ կարևոր է մեր պարագայում։ Այդ թվում՝ Արցախում հատուկ անվտանգային գոտու կամ կարգավիճակի ձևավորման համար։

3. Ուժեղացնել ճնշումը և պայքարը ամեն անօրինական ձերբակալվածի համար։ Ճնշել և հասնել վաղուց բանտում պահվող գործիչների ազատությանը՝ Ա. Աշոտյան, Գ. Խաչատուրով ու նաև Վ. Ղուկասյանի թիմակիցներին։«էլիտար ձևականությունների» ժամանակը չէ, մարդը Երևանում հավաքել է լուրջ ձայներ։

4. Հանրային ճնշման տակ Երևանի նոր քաղաքապետը չի կարող լինել ՔՊ-ական։ Կա´մ ընդդիմադիր քաղաքապետ, կա´մ նոր ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում Երևանը չի կարող ունենալ ՔՊ-ական քաղաքապետ, իսկ հանրային ճնշման տակ՝ միանգամայն հնարավոր է թույլ չտալ զեղծարարություն, կամ «անասնագողություն» (ուրիշ ելք ՔՊ-ն չունի)։ Պետք է աշխատել այս ուղղությամբ։ Երևանի ավագանու նիստը պետք է կայանա ժողովրդի աչքի առաջ։

5. Լայն զանգվածների համար (այդ թվում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «հներին չենք ուզում» և այլն) պետք է հստակ և անդադար բացատրել. այս ողբերգությունը Նիկոլի ցուցադրական կոպիտ «սխալների» հետևանքն է, որի մասին նա անընդհատ զգուշացվել է և չի արել հետևություն։

6. Անհրաժեշտ է այսօրվա մեծ հանրահավաքում ամենախիստ ձևով զգուշացնել ֆաշիստական տրամադրություններ (հակաարցախյան) տարածող գործիչներին՝ նշել անունները, լրատվամիջոցներին, նրանց տերերին՝ ով ուզում է լինի։ Նրանց արածը ֆաշիզմ է, որը վաղեմության ժամկետ չունի։

7. Անհրաժեշտ է (որքան էլ որոշ դեպքերում բարդ լինի) ինտենսիվ խոսել.

ա/ Պետական համակարգի հետ (մնալ օրինականության սահմաններում, տալ հրաժարականներ՝ նոր իշխանության պայմաններում դա լինելու է ըստ արժանավույնս գնահատված), տարանջատվել ցեղասպանության համահեղինակությունից,

բ/ Բուհերի, գիտակակրթական համակարգերի հետ,

գ/ ՔՊ-ի, նրանց համակիրների հետ. խոսել և ոչ թե սպառնալ,

դ/ Մարզային էլիտաների, մեծ ազդեցիկ ընտանիքների հետ,

ե/ Խոշոր բիզնեսի հետ

8. Սփյուռքի ակտիվ շրջանակներ. լծվել միասնական պայքարի, դադարեցնել ակցիաները այլ երկրների դեսպանատների առաջ։ Մենք մեկ խնդիր ունենք՝ հեռացնելու այս իշխանություններին։

Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա պետք է հասկանա առաջին հերթին պետական համակարգը և նրա թիմը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ